Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիային

13 հունիսի, 2011

Հունիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային (Thomas Melia):

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հաճախակի դարձած հայ-ամերիկյան փոխայցելությունները, քննարկվող հարցերի լայն շրջանակը եւ բովանդակությունը վկայում են երկու պետությունների միջեւ ձեւավորված ջերմ ու գործընկերային հարաբերությունների մասին:

Էդվարդ Նալբանդյանն ու Թոմաս Մելիան անդրադարձան ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող ջանքերին, այդ ուղղությամբ արձանագրված դրական առաջընթացին եւ հետագա քայլերին:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:

Տպել էջը