ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի հանդիպումը Հունգարիայի ԱԳՆ պետ.քարտուղարի տեղակալ Յանոշ Հովարիի հետ

27 հունիսի, 2011

Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց Հունգարիայի ԱԳՆ պետ.քարտուղարի տեղակալ Յանոշ Հովարիին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Հունգարիայի միջև առկա երկկողմ բարեկամական հարաբերություններին, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, մշակութային հարցեր, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն ընդլայնման խնդիրները:

Կողմերը գոհունակություն հայտնեցին հարաբերությունների ներկա մակարդակից և հույս հայտնեցին, որ կարվի լավագույնն` էլ ավելի ամրապնդելու երկու ԱԳՆ-ների միջեւ համագործակցությունը: Պրն. Հովարին հրավիրեց պրն. Կիրակոսյանին այցելել Հունգարիա` սկսված երկխոսությունը շարունակելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գաբոր Սագին և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

Տպել էջը