Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղարին

31 օգոստոսի, 2011

 Հուլիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին (Christian Schmidt):

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր գնահատեց վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսության եւ բազմաբնույթ համագործակցության դինամիկ զարգացումը` համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ փոխայցելություններն առավել կամրապնդեն հայ-գերմանական հարաբերությունները:

Քրիստիան Շմիդթը, իր հերթին գոհունակություն հայտնելով տարբեր բնագավառներում հայ-գերմանական հարաբերությունների ամրապդնման կապակցությամբ, հատուկ շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում անվտանագության աջակցության ուժերին գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ներդրման համար:

Պետքարտուղար Շմիդթի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Տպել էջը