ՀՀ արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենին

14 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիին:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ադամ Կոբերացկին քննարկեցին ԵԱՀԿ տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր:

Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Տպել էջը