Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին

15 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ նախագահ Վոլֆգանգ Բյոռնզենի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների տարբեր բնագավառներում արձանագրված առաջընթացի, ինչպես նաեւ փոխգործակցության առավել խորացման երկուստեք պատրաստակամության կապակցությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի. մասնավորապես քննարկվեցին բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական կապերի, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ:

Արտգործնախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Տպել էջը