Հայաստանի եւ Հոնդուրասի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
16 սեպտեմբերի, 2011Սեպտեմբերի 16-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի եւ Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Մարի Ֆլորեսը ստորագրեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես նշվեց, որ կրթության, մշակույթի, ինչպես նաեւ զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցության բավականաչափ նախադրյալներ: