Դեսպան Եգանյանը իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գլխավոր Նահանգապետ (Կառավարիչ) Դեյվիդ Ջոնսթոնին

19 սեպտեմբերի, 2011

 

Սեպտեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գլխավոր Նահանգապետ (Կառավարիչ) Դեյվիդ Ջոնսթոնին:

 

Գեներալ նահանգապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթելով հաջողություն այդ պատասխանատու աշխատանքում, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի դեսպանը իր գիտելիքներով եւ դիվանագիտական փորձով կնպաստի հայ-կանադական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

«Կանադայի իշխանությունները բարձր են գնահատում տարբեր բնագավառներում Հայաստանի հետ աճող դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները: Մեր ժողովուրդները հպարտ են իրենց մշակույթային եւ առեւտրային փոխգործակցության դրական ընթացքով: Ակնկալում ենք շարունակել ընդհանուր նպատակների իրագործմանն ուղղված մեր հետեւողական քայլերը միջազգային ասպարեզում, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջոցով»,- նշել է Գլխավոր Նահանգապետը:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարթություններում, առկա բարեկամական կապերի զարգացմանն եւ ընդլայնման հեռանկարները:

Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Ցեղասպանության հարցում կանադական իշխանությունների որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար:

 

Տպել էջը