Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

01 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանսիայի Բորդո քաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People's Party EPP) անդամ եւ անդամության թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձան միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի:

Տպել էջը