Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

02 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-ԵՄ Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակությանը՝ ղեկավար Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր ձեւափաչ:

Զրույցի ժամանակ երկուստեք առանձնակիորեն կարեւորվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված քայլերին:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի արտգործնախարարը Եվրոխորհրդարանի պատվիրակությանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

Տպել էջը