Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ամերիկյան համալսարանի ուսանողներին

28 նոյեմբերի, 2011

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները, անցյալ շաբաթ Եվրոպական երկրների մի շարք մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների արդյունքները:

Պատասխանելով ուսանողների հարցերին` նախարար Նալբանդյանը մանրամասն խոսեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին:

Տպել էջը