Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՊՆ ղեկավարությանը եւ բարձրաստիճան սպայական անձնակազմին է ներկայացրել արտաքին քաղաքականությունը

20 փետրվարի, 2012

Փետրվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց Պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Էդվարդ Նալբանդյանը մանրամասն կանգ է առել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:

 

Տպել էջը