ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարին

12 մարտի, 2012

Մարտի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Զրուցակիցները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ ամիս կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ օրակարգային հարցեր:

Տպել էջը