Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

12 ապրիլի, 2012

Ապրիլի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, ս.թ. հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին Նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Բաքվից հնչող հայտարարություններին եւ ձեռնարկվող քայլերին, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ:

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական եւ ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարեւոր դրական մթոնոլորտի ձեւավորմանը:

Տպել էջը