Նախարար Նալբանդյանն ընդունեց Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարին

21 ապրիլի, 2012

Ապրիլի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին, որ Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը եւ թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նախօրեին Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացված խորհրդակցությունների արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Տպել էջը