Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

15 մայիսի, 2012

Մայիսի 15-ին Մոսկվայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:

Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:

ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի:

Տպել էջը