Արտգործնախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

10 հունիսի, 2012

Հունիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին (Ruprecht Polenz):

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում եւ այդ գործում լուրջ ներդրում ունեն երկու երկրների խորհրդարանականները:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները:

Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ:

Տպել էջը