Հայաստանի արտգործնախարարի անունից հրաժեշտի ճաշ տրվեց Գերմանիայի դեսպանի պատվին

25 հունիսի, 2012

Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից հրաժեշտի ճաշ տրվեց Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Շմիդտին արդյունավետ և բեղմնավոր աշխատանքի համար: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ դեսպան Շմիդտի պաշտոնավարման օրոք հայ-գերմանական հարաբերությունները շեշտակի զարգացում են ապրել՝ ակտիվացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են փոխայցելությունները և միջխորհրդարանական կապերը, առաջընթաց է արձանագրվել մշակութային համագործակցության ոլորտում:

Դեսպան Շմիդտը շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտգործնախարարին իր առաքելության ամբողջ ընթացքում ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն վերելք ապրել ապագայում համագործակցության բոլոր ոլորտներում:

Ի նշանավորումն հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի՝ ԱԳ Նախարարը Գերմանիայի դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը:

Տպել էջը