Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

13 հուլիսի, 2012

Հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին:

Տպել էջը