Նախարար Նալբանդյանը ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչին

11 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր
ոլորտներին վերաբերող հարցեր: Մասնավորապես զրուցակիցները անդրադարձան Արևելյան Գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին: Ֆիլիպ Լեֆորը հայտնեց, որ ԵՄ շարունակելու է աջակցել Հայաստանին, նաև Արևելյան գործընկերության
շրջանակներում իրագործվող ծրագրերի միջոցով:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց հարաբերությունների զարգացման դինամիկայի կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման արդյունքում
ստեղծված իրավիճակին, որը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին, տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը:

Տպել էջը