Արտգործնախարարն ընդունեց Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նորանշանակ ներկայացուցչին

11 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին (Antonio Alonzi):

Շնորհավորելով Անտոնիո Ալոնզիին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կզարգանա Հայաստանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համագործակցությունը և հավաստիացրեց, որ արտաքին գործերի նախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի նրա գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Անտոնիո Ալոնզին վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ընդլայնելու, Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բազմամյա համագործակցության և հնարավոր նոր նախագծերի իրականացման շուրջ։

Տպել էջը