Արտգործնախարարն այցելց ՀՀ Զինված ուժերի զորամաս

30 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

Նախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զորամասում ծառայության պայմաններին:

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես եկավ զորամասի անձնակազմի առջև, պատասխանեց նրանց
հարցերին:

Ամփոփելով հանդիպումը Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց զինծառայողներին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և հաջողություններով լի տարի և զինվորներին այնպիսի
ծառայություն, որ ընտանիքներում հպարտ լինեն իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով ու վստահեցրեց, որ Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայի խաղաղության հարատևությունը ապահովելու համար:

Տպել էջը