ԱԳ նախարարն ընդունեց Ջոնս Հոպկինս համալսարանի դասախոսների և ուսանողների պատվիրակությանը

21 հունվարի, 2013

Հունվարի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ջոնս Հոպկինսի համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի դասախոսներին և ուսանողներին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները ու հիմնական ուղղությունները:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձավ ներկաներին հետաքրքրող մի շարք տարածաշրջանային հարցերի:
 

Տպել էջը