ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության համակարգողին

06 մարտի, 2013

Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հաջորդ տարի ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության համակարգող դեսպան Հեյդի Գրաուին:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր, շվեյցարական նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը։

Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին:
 

Տպել էջը