ԱԳ նախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

07 մարտի, 2013

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին վերջերս Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները, ինչպես նաև Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին անգամ վերահաստատեց Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին:

Տպել էջը