Նախարար Նալբանդյանն ընդունեց Բրազիլիայի դեսպանին

30 ապրիլի, 2013

Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հենց այդ նպատակն էր հետապնդում Բրազիլիայում ՀՀ դեսպանության հիմնումը: Կողմերը հույս հայտնեցին, որ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերն էլ ավելի կնպաստեն Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, մշակութային փոխանակումների և այլ ուղղություններով հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նիկոդեմոսը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանացել է իր հնարավորությունների չափով նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը հավելեց, որ Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով:

Հայաստանում դեսպան Նիկոդեմոսի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան հանձնեց ԱԳՆ հուշամեդալ:

Տպել էջը