Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

04 հուլիսի, 2013

Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների
համագործակցության խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար դեսպան Մոնտեյրուն ասաց, որ Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց միջխորհրդարանական կապերի
ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընլդայնմանը, գործարար կապերի
խթանմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական
խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային և կրթական ոլորտներում
փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը:

Տպել էջը