Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

12 հուլիսի, 2013

Հուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի
արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի
խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

Տպել էջը