Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների հանդիպումը

12 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վլադիմիր Մակեյի հանդիպումը։

Ողջունելով գործընկերոջը՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-բելառուսական ավանդական, բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակով անցկացվող հաճախակի հանդիպումները։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ նախարար Մակեյը նշեց, որ ուրախ է կրկին անգամ գտնվել բարեկամ Հայաստանում՝ քննարկելու փոխգործակցության հետագա զարգացման և խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Անդրադարձ կատարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերին։

Նախարարները քննարկեցին ս.թ. մայիսին Բելառուսի նախագահի Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության և Վիլնյուսյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Տպել էջը