Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

12 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Զրուցակիցները շարունակեցին ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Տպել էջը