ԱԳ նախարարն ընդունեց Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

18 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավարին:
Շնորհավորելով Սարա Էպրեխտին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան նոր պաշտոնում:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական գործունեությունը և Հայաստանի հետ համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության բարձր գնահատականի համար Սարա Էպրեխտին վստահեցրեց, որ կազմակերպությունը շարունակելու է իր չեզոք մարդասիրական գործունեությունը։

Արտգործնախարարի խոսքերով դրվատանքի է արժանի կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը հատուկ նշեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:

Արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել Հայաաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ:

Տպել էջը