Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին

22 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Թմրանյութերի դեմ պայքարի 2012-2015թթ.. ռազմավարության կենսագործմանը։ Զրուցակիցները կարևորեցին միջազգային հանրության ջանքերի համադրումը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Յուրի Ֆեդոտովը անդրադարձան ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից առաջիկայում կազմակերպվելիք համաժողովներին Հայաստանի մասնակցությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և Վիեննայում ՀՀ ներկայացուցչության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Տպել էջը