Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

29 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Բաքու կատարած այցի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։
Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Տպել էջը