Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին

04 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի խնդիրների:

Տպել էջը