ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Պերուի արտգործնախարարությունում

07 հունվարի, 2014

Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ
Նալբանդյանը հունվարի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին
ծավալուն ելույթով հանդես եկավ Պերուի ԱԳՆ դիվանագետների առջև:

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-պերուական
հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի փոխգործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հացրերի:

 

Տպել էջը