ԱԳ նախարարն ընդունեց Նիդերլանդների արտգործնախարարի հատուկ բանագնացին

22 հունվարի, 2014

Հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց դեսպան Հերման Սխափերին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հիշատակեց անցյալ տարվա մայիսին Ստրասբուրգում Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ ունեցած հանդիպումը և երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ունեցած զրույցը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սխափերը նախարար Նալբանդյանին փոխանցեց Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսի ողջույները և վերահաստատեց Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր երկրի շահագրգռվածությունը։

Հանդիպմանը անդրադրաձ կատարվեց տարբեր բնագավառներում երկու երկրների փոխգործակցության հարցերին, քննարկվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, երկուստեք կարևորվեց միմյանց թեկնածությունների սատարումը:

Էդվարդ Նալբանդյանը խնդրեց հոլանդացի գործընկերոջը փոխանցել իր
բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը:

Տպել էջը