Կառավարությունում քննարկվել է ԱԳՆ 2013թ. գործունեությունը

22 հունվարի, 2014

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կատարողականի և 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել նախարարության անցյալ տարվա գործունեությունը, կառավարության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների կատարման արդյունքները։

Ամփոփելով արտգործնախարարության անցյալ տարվա աշխատանքը` կառավարության ղեկավարը նշել է, որ գերատեսչության գերակա խնդիրներից բոլորը իրականացվել են, կառավարության կողմից տրված 467 հանձնարարականները ամբողջությամբ կատարվել են։

Տպել էջը