Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

11 մարտի, 2014

Մարտի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Համանախագահներրը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները։

Տպել էջը