Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ

30 մայիսի, 2014

Մայիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատիրարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի հետ:

Ողջունելով Հայ կաթողիկե պատրիարքին նախարար Նալբանդյանն ասաց. “Առանաձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր անձնական բարեկամությունը, որ հաստատվել էր Կահիրեում՝ իմ՝ որպես դեսպան պաշտոնավարման տարիներին։ Եգիպտոսից հետո ևս բազմաթիվ առիթներ ենք ունեցել հանդիպելու։ Ուրախ եմ այսօր նորից ողջունելու Ձեզ Հայաստանում։ Կցանկանայի օգտագործել այս առիթը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրմանը աջակցելու համար։”

Էդվարդ Նալբանդյանը Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հատուկ անդրադարձ կատարվեց սիրիահայության ներկայիս վիճակին և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցերին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ծրագրվող միջոցառումների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների սերտ համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը:

Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից` http://www.mfa.am/video/video.html:

 

 

Տպել էջը