ԱԳ նախարարն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ

01 հուլիսի, 2014

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին:

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրները, դրանց հանգուցալուծման ուղիները և այդ գործընթացներում ԵԱՀԿ դերակատարությունը:

Տպել էջը