Հայաստանի ԱԳ նախարարը ներկա գտնվեց Առաջին Համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին Փարիզում

14 հուլիսի, 2014

 

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին և Ֆրանսիայի Ազգային տոնին, որին ներկա էին շուրջ 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

 

Որպես Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրի ներկայացուցիչներ` շքերթին մասնակցեցին նաև ՀՀ Զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները։

Ֆրանսիայում առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները տևելու են մինչև նոյեմբերի 11-ը` Կամպիենի հրադադարի ստորագրման օրը։

 

Տպել էջը