Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

26 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը հրավիրվել էր ՀԱՊԿ ներկա նախագահող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, այդ թվում` միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթություններին:

Տպել էջը