Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ

27 սեպտեմբերի, 2014

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային, տարածաշրջանային հրատապ հարցերին։

Տպել էջը