Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ

10 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Պատասխանելով ուսանողների հարցերին` նախարար Նալբանդյանը մանրամասն խոսեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների մասին:

Տպել էջը