Հեռախոսազրույց Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի նախագահի միջև

25 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 25-ին` շվեյցարական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Տպել էջը