Հայ-չինական քաղաքական խորհրդակցություններ Պեկինում

27 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 27-ին Պեկինում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, չինական կողմից` Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Չընգ Կուոփինգը:

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից քննարկվեցին քաղաքական, առևտրատնտեսական, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում առկա փոխգործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Նույն օրը խորհրդակցությունների մասնակիցներին ընդունեց Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին: Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:

Պեկին կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Չինաստանի առևտրի փոխնախարար Վանգ Շոուվընի հետ: Քննարկվեց երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Տպել էջը