Դեսպան Քոչարյանի հանդիպումը Մարոնի եկեղեցու պատրիարքի հետ

09 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 9-ին Մարոնի եղեկեցու պատրիարք Մարոն Մոր Բշարա Բուտրոս ալ Ռայը ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:

Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն` հաջորդ տարի Հայաստան այցելելու հրավերի համար, և իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:

Ընդգծվեց Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, ինչպես նաև լիբանանահայ համայնքի կարևոր և կառուցողական դերը Լիբանանի զարգացման գործում: Անդրադարձ կատարվեց Լիբանանի ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին: 

Տպել էջը