Արտգործնախարարը հանդիպեց ԵՄ խորհրդարանի փոխնախագահին

19 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան - ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ - Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Կողմերն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արևելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր փոխանակեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Տպել էջը