Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

22 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 22-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդն ընդունեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին:

Հանդիպման շրջանակներում անդրադարձ կատարվեց տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին: Շեշտվեց փոխայցելությունների կարևորությունը` ընդգծելով Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման ու բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիի, ապա կանադական խորհրդարանական պատվիրակությունների` Հայաստան այցերը, ինչպես նաև ՀՀ խորհրդարանական և պաշտպանության նախարարության պատվիրակությունների` Կանադա այցելությունները:

Երկուստեք բարձր գնահատվեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Քննարկվեց 2015թ. հայ-կանադական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Տպել էջը