Արտգործնախարարն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին

23 հունվարի, 2015

Հունվարի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Նախարար Նալբանդյանը պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները: 

Տպել էջը