Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կատարի ԱԳ նախարարին

07 փետրվարի, 2015

Փետրվարի 7-ին Մյունխենում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կատարի ԱԳ նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյահին։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։

Հայաստանի և Կատարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին Դոհայի և Երևանի միջև օդային հաղորդակցության հաստատումը, ինչը կխթանի գործարար կապերի զարգացումը։

Նախարարները պայմանավորվեցին գործուն քայլեր ձեռնարկել՝ փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու համար։

Ներբեռնել տեսանյութը

Տպել էջը